211652_close_icon
views-count7567 դիտում article-date 17:12 05-04-2014

Վարչապետի հրաժարականից հետո նախարարներն էլ պետք է փոխվեն. Հակոբ Հակոբյան (Ճոյտ)

Վարչապետի հրաժարականից հետո նախարարներն էլ պետք է փոխվեն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին ԱԺ պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը: Նա հիշեցրեց, որ Տիգրան Սարգսյանը վարչապետ նշանակվելուց հետո դարձավ ՀՀԿ-ական եւ նրա անդամներից որոշները՝ նույնպես: «Այստեղ խնդիր կա՝ պետք է թիմով գալ եւ թիմով գնալ: Եթե վարչապետը փոխվում է, նրա թիմի անդամներն էլ պետք է փոխվեն, քանի որ դա թիմային աշխատանք է: Չի կարող վարչապետը վատը լինի, իսկ թիմի մյուս անդամները՝ լավը: Նրանք կոլեկտիվ են քվեարկել եւ, եթե նրանց քվեարկած որոշումները մեր տնտեսությանը վնասներ են պատճառել, այստեղ կառավարության բոլոր անդամներն են մեղավոր»,- նշեց Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով, եթե նախարարները չփոխվեն, ապա ստացվում է, որ նախարարներից մեկը ցավով նայելով, որ վարչապետը գնացել է, ամեն դեպքում պատրաստ է մյուս կառավարության հետ եւս աշխատել: «Ես ասում եմ՝ ո՛չ: Եթե ժողովուրդը բացասական գնահատեց, ուրեմն նախարարների վրա էլ է անդրադառնում այդ բացասականը: Նախարարներն էլ են մասնակցել այդ քվեարկությանը»,- հիշեցրեց գործարարը՝ ընդգծելով հանդերձ, որ մինչեւ նոր վարչապետի աշխատանքը չտեսնեն, որպես գործարար չեն կարող ասել՝ նախկի՞նն էր լավ, թե՞ նա: «Բայց փոփոխությունները միշտ էլ պետք են: Սակայն սխալ կլինի, եթե արդեն նախկին վարչապետի գիտելիքն ու փորձը չօգտագործենք մեր տնտեսության համար: Չնայած նա չի կարող բոլորի համար լավ լինել, քանի որ կա հարկային բեռի ավելացում, կա հարկային վարչարարություն, գործարարներն ուզում են, որ ավելի ազատ լինեն, ավելի քիչ վճարեն եւ շատ ստանան: Երեւում էր, որ Տիգրան Սարգսյանը փորձում է տալ ազատություն, հավասարություն, որպեսզի մարդիկ կարողանային աշխատել, բայց մեզ մոտ քաղաքական կամքն էր պակասում»,- ասաց Հակոբ Հակոբյանը: Անդրադառնալով վարչապետի հավանական թեկնածուների շրջանառվող անուններին՝ ասաց, որ չի կարող ասել, թե նրանցից ով է իր համար նախընտրելի թեկնածու, քանի որ վարչապետի նշանակումը պայմանավորվում է ոչ թե անձով, այլ ծրագրով եւ քաղաքական կամքով: Միաժամանակ ավելացրեց, որ ժողովուրդը ամեն օր պետք է գնահատական տա կառավարության աշխատանքին: «Ես կողմ են նաեւ, որ ժողովուրդը ցանկացած միջոցներով արտահայտի իր դժգոհությունը, եթե չի գոհացնում աշխատանքը: Անգամ բիրտ ուժի միջոցով հասկացնելու, ցույց տալու համար, որ սխալ են: Այդ ժամանակ կարծում եմ, որ կհասնենք հաջողությունների»,- ընդգծեց նա:

Նմանատիպ նյութեր