211652_close_icon
views-count13409 դիտում article-date 17:42 28-05-2015

Կապիկ են բոլոր նրանք, ովքեր իրենց հասցեին ասված խոսքը ուղղել են Արմեն Երիցյանի դեմ. Հակոբ Հակոբյան` Ճոյտ

«Ես մեծ հարգանք ունեմ ԱԻ եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանի նկատմամբ եւ նրա հետ անձամբ շփվելու պատիվ եմ ունեցել»: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը` անդրադառնալով այն լուրերին, թե իբր ինքը Երիցյանի հասցեին ասել է, որ նա ծնվել է կապիկ լինելու համար: Հակոբ Հակոբյանի խոսքով, ինքը հետեւյալն է ասել. «Ասել եմ` այն մարդիկ, ովքեր այսօրվա վիճակով առողջությունից, որեւէ բանի մասին են խոսում, ուրեմն կապիկներ են, կապիկներ կան ու կապիկներ էլ կմնան: Այսինքն` դա վերաբերում է ոչ թե կոնկերտ անձի, այլ ցանկացածի: Բայց խոսքը ուղղել են Երիցյանի դեմ: Մենք խառնված չգիտենք տուժողներին, որ երկիր տանենք, ինչ դեղեր բերենք, սրտացավ մարդիկ տարբեր երկրներից զանգ են տալիս` ասում` ինչ դեղ ուղարկենք: Բայց այդ վիճակիս մարդիկ էլ կան` զանգում են հարցնում, թե ճիշտ է, որ սենց, ճիշտ է, որ նենց: Բա դա անելու բան է»,- ասաց Հակոբ Հակոբյանը: Անդրադառնալով Արմեն Երիցյանին` նշեց, որ նրա աշխատանքն էլ պետք է գնահատի կառավարությունն ու հանրապետության նախագահը: «Ես ոչ իրենց մասնագետն եմ, ոչ էլ ինչ-որ առնչություն ունեմ նրանց հետ: Մենք ունենք բիզնես եւ որեւէ վատ բան չեմ նկատել այդ կառույցների կողմից: Ես ոնց կարող եմ վատ բան ասել այդ մարդու հասցեին: Ես դրա բարոյական իրավունքը չունեմ: Մարդիկ արագ կերպով պայթյունից հետո հասել են եւ օգնություն ցուցաբերել: Նման բան ասեմ, որ եկել ավելի մեծ վնասները կանխել են: Դա աբսուրդ է` հասկանում եք: Մենք ընդամենը պետք է ասենք` շնորհակալ ենք, որ ավելի մեծ վնասները կանխել են»,- ասաց Հակոբ Հակոբյանը: Նա նաեւ նշեց, որ անգամ պատերազմի դաշտում, երբ հակառակորդի մոտ գերի է ընկնում, մինչեւ նրան չեն բուժում` չեն հարցաքննում կամ դատապարտում: Եվ հորդորեց, որ տուժողների առողջությունից զատ իրեն հարցեր տան միայն այն ժամանակ, երբ նրանք կապաքինվեն: Դրանից առաջ հայտնել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ճոյտի որդին` Արմեն Հակոբյանը, խոսել է հոր հետ ու հուսադրել, որ ինքն էլ, հորեղբայրն էլ ոտքի կկանգնեն: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հակոբ Հակոբյանը: Ինչպես նաեւ բացառել, որ կատարվածը դիտավորություն էր: Ավելի վաղ հայտնել էինք, որ Զվարթնոց գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով տուժած ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի որդու` Արմեն Հակոբի Հակոբյանի եւ եղբոր` Արմեն Ռաֆիկի Հակոբյանի վիճակը ծանր է, իսկ Արթուր Գասպարյանի վիճակը՝ միջին ծանրության: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը: Նա նշել էր, որ Հակոբ Հակոբյանի որդին 25% այրվածք է ստացել, որից 20%-ը՝ շնչուղիների, իսկ եղբայրն ավելի շատ այրվածքներ է ստացել: Երեքն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում եւ դեռ մի քանի օր կմնան հիվանդանոցում: Մինչեւ այդ էլ դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Զվարթնոց գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում մայիսի 26-ին ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել էր Volkswagen Tuareg մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ վիրավորների մեջ է նաև Հակոբ Հակոբյանի տղան, ում Վաղարշապատի հիվանդանոցից տեղափոխել են Երևան: Ավելի ուշ էլ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ պարզվել է վիրավորների ինքնությունը. նրանք են՝ Էջմիածին քաղաքի Պռոշյան 17 տան բնակիչներ՝ 30-ամյա Արմեն Հակոբի Հակոբյանը, 50-ամյա Արմեն Ռաֆիկի Հակոբյանը և Էջմիածին քաղաքի Տերյան 13 տան բնակիչ, 21-ամյա Արթուր Արթուրի Գասպարյանը: Վիրավորներից 30-ամյա Արմենը Հակոբ Հակոբյանի տղան է, իսկ 50-ամյա Արմենը՝ Հակոբ Հակոբյանի եղբայրը: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր