211652_close_icon
views-count2090 դիտում article-date 16:27 05-04-2014

Էկվադորում հրաբուխը 10 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արձակել

Էկվադորի կենտրոնական մասում մոլեգնում է Տունգուրաուա հրաբուխը։ Այն 10 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արձակում, ինչը մեծացնում է հրաբխի ժայթքման վտանգը։ Այս մասին հայտնում է BBC֊ն։ Մայրաքաղաքի Կիտոյից 130 կմ հեռավորության վրա գտնվող Տունգուրաուան փետրվար ամսից բարձր ակտիվություն է դրսևորում։ Ըստ փորձագետների, ուրբաթ հրաբխի ներսում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ներկա պահին մոխրի ժայթքումը թույլ է»,-Twitter-ում հայտնել է Ռիսկերի կառավարման Ազգային քարտուղարությունը:

Նմանատիպ նյութեր