211652_close_icon
views-count5709 դիտում article-date 13:56 06-04-2014

Հանրապետության հրապարակում բախվել են Kia-ն ու Ford-ը. Ford-ը հայտնվել է գորգի վրա, իսկ ՃՈ հետաքննիչը մտել էր դերի մեջ

Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում բախվել են Kia մակնիշի L 4106 համարանիշի և Ford Focus մակնիշի 16 UU 483 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford մակնիշի ավտոմեքենան հայտնվել էր հրապարակի սալիկապատ գորգի վրա: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ՃՈ հետաքննիչի հետ: Սակայն հետաքննիչը հայտնի ֆիլմի հերոսի՝ տիրացուի օրինակով, ձեռքերը խաչել ոչ մի գործողություն չեր կատարում, պատճառաբանելով, թե հեսա հիվանդանոցից ահազանգ է ստանալու, որ կա վիրավոր ու ինքն անելիք չուն, այլ դրանով պետք է զբաղվի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը: ՃՈ-ն պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր