12191 դիտում
14:20 06-04-2014
Մինչ Արզնու ձոր կժամանեին հրշեջ փրկարարները, 14-ամյա երեխայի կյանքը փրկել են ձկնորսները
Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազնագ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Արզնու ձոր կոչվող տարածքում երեխա է ընկել գետը և շտապ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 45 հրշեջ փրակարարական ջոկատի աշխատակիցները, Լազերևի անվան առողջարանի մոտակայքում ձկնորսությամբ զբաղվող մի քանի ձկնորսներ գետից դուրս են բերել 14-ամյա Արամ Ղումաշյանին:
Իսկ օպերատիվորեն ժամանած բժիշկները, հետազոտելով երեխային հայտնել են, որ նրա վիճակը գտնվում է բավարար: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: