4501 դիտում
11:40 07-04-2014
«Միսս Հայք-2014» գեղեցկության մրցույթում հաղթել են ԱԻՆ աշխատակցուհիները. ֆոտոշարք. տեսանյութ
Ապրիլի 5-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցան հաշմանդամ կանանց գեղեցկության «Միսս Հայք 2014» 7-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլն ու մրցանակաբաշխությունը:
Ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակցուհի Քրիստինե Փիրուզյանը, իսկ «Միսս համակրանք» տիտղոսին արժանացավ Գոհար Նավասարդյանը, ով նույնպես աշխատում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում:
Մրցույթը կազմակերպվել էր «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որի ղեկավար Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում նշեց.
- Այս մրցույթն իր նշանակությամբ ավելին է, քան սովորական գեղեցկության մրցույթ: Այն կոտրում է հանրության կարծրատիպերը հաշմանդամության վերաբերյալ, հորդորելով մեր հայրենակիցներին տեսնել հաշմանդամ կնոջ մեջ ոչ թե խնդիրները, այլ` կանացիությունն և գեղեցկությունը: Մրցույթն ունի ևս մեկ նպատակ` հաշմանդամություն ունեցող կանանց մեջ սերմանել հասարակության լիիրավ անդամ լինելու գաղափարը, և խրախուսել նրանց ապրել ակտիվ, լիարժեք կյանքով:
Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 16-18 տարեկան 58 գեղեցկուհի Երևանից և ՀՀ մարզերից: Ժյուրիի կազմում ընդգրկված էին հաղորդավար Հրաչ Մուրադյանը, դերասան Վարշամ Գևորգյանը, քանդակագործ Դավիթ Մինասյանը և լուսանկարիչ Վիգեն Մնոյանը:
«Ունիսոն» ՀԿ ղեկավար Ա. Ալավերդյանն ընդգծեց, որ մրցույթն այս տարի անցել է նոր ձևաչափով: Նախորդ տարիներին ընտրություն էր արվում մասնակիցների լուսանկարների հիման վրա, իսկ այս տարի լուսանկարների օգնությամբ ընտրություն էր արվել միայն 1-ին փուլում, իսկ եզրափակիչ փուլում ժյուրին հնարավորություն ունեցավ մասնակիցներին գնահատել արդեն բեմում:
Շնորհավորում ենք մեր գործընկերուհիներին և մաղթում նորանոր հաջողություններ:
Տեսանյութը՝ Armnews-ի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7929 դիտում
16:38 02-08-2018
Ռոմելլա Թամարյանը «ՄԻՍՍ ԱՊՀ-2018» միջազգային գեղեցկության մրցույթում ճանաչվել է 2-րդ վիցե միսս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1855 դիտում
12:47 10-03-2024
«Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչը. exclusivelife.am
14369 դիտում
16:42 02-11-2019
Գեղեցկության միջազգային մրցույթում Հնդկաստանի ներկայացուցիչը դարձել է «Միսս Կոսմո աշխարհ»
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին