7929 դիտում
16:38 02-08-2018
Ռոմելլա Թամարյանը «ՄԻՍՍ ԱՊՀ-2018» միջազգային գեղեցկության մրցույթում ճանաչվել է 2-րդ վիցե միսս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանը «ՄԻՍՍ ԱՊՀ-2018» մրցույթում ներկայացրած մոդել, դերասանուհի Ռոմելլա Թամարյանը միջազգային գեղեցկության ստուգատեսին ճանաչվել է «2-րդ վիցե միսս ԱՊՀ»: Միջազգային ստուգատեսն այս տարի անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, այն նվիրված է եղել Աստանայի հոբելյանին: Մրցույթին մասնակցել է 18-25 տարեկան 19 գեղեցկուհի Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազասխստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Տատյանա Ակուլենկոն:
Հիշեցնենք, որ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը նախորդ տարի անցկացվել էր Հայաստանում: «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիրն ու կազմակերպիչը մեր հայրենակից «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալության տնօրեն Նաիրի Մնացականյանն է։ Նրա խոսքով՝ գեղեցկության մրցույթի եզրափակչին ներկա են գտնվել ԱՄՆ-ի, Չինաստանի, եվրոպական երկրների դեսպաններ, պաշտոնատար անձինք: Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն էլ՝ դեսպան Արա Սահակյանի նախաձեռնությամբ, մրցութային օրերին մասնակիցների համար կազմակերպել էր ընդունելություն:
Ըստ Նաիրի Մնացականյանի՝ միջոցառումն, ընդհանուր առմամբ, շատ լավ է անցել: Իհարկե, նախորդ տարի Հայաստանում կազմակերպված ստուգատեսի մակարդակն ավելի բարձր էր, սակայն ղազախական կողմը փորձել է ամեն ինչ անել հավուր պատշաճի: «ՄԻՍՍ ԱՊՀ 2018»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված էին ոլորտի փորձառու մասնագետներ Հայաստանից ու տարբեր երկրներից:
Նաիրի Մնացականյանի խոսքով՝ մրցույթը լայնորեն լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով: Այս տարի ևս գեղեցկության մրցույթի եզրափակիչը լուսաբանել են հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ և հայտնի աստղային դեմքեր, ովքեր հատուկ այս միջոցառմանը մասնակցելու համար մեկնել էին Ղազախստան: Բացի բուն մրցույթից, մասնակիցները հնարավորություն են ստացել բացահայտելու Աստանան, այցելել տարբեր մշակութային վայրեր:
Միջազգային գեղեցկության մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային նորաձևության և կինոարտադրության ասպարեզներում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներն աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, ինչը «ՄԻՍՍ ԱՊՀ»-ի հաղթողին կընձեռի այդ ոլորտներում առաջնային դերեր զբաղեցնելու հնարավորություն: Մրցույթի նպատակներից է նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտներում:
Հաջորդ՝ «ՄԻՍՍ ԱՊՀ 2019»-ի եզրափակիչն անցկացվելու է Հայաստանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1675 դիտում
17:59 28-07-2024
25-ամյա Գաել Բալյանը ճանաչվել է «Միսս Լիբանան 2024»-ի 2-րդ «Վիցե միսս»
14369 դիտում
16:42 02-11-2019
Գեղեցկության միջազգային մրցույթում Հնդկաստանի ներկայացուցիչը դարձել է «Միսս Կոսմո աշխարհ»
4498 դիտում
11:40 07-04-2014
«Միսս Հայք-2014» գեղեցկության մրցույթում հաղթել են ԱԻՆ աշխատակցուհիները. ֆոտոշարք. տեսանյութ
Այս բաժնից
1030 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1501 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1165 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am