211652_close_icon
views-count1504 դիտում article-date 15:44 07-04-2014

Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է. «Սիրելի մայրեր, դուք ոչ միայն բնության մենաշնորհով շարունակում եք ազգիս գոյը, այլեւ ամուր սյուն եք հանդիսանում նրա պահպանման գործում, և այս տոնն էլ ձեր նկատմամբ մեծ սիրո և պաշտանմունքի ևս մեկ արտահայտում է: Մայրության, գեղեցկության, սիրո այս հրաշալի տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ ձեզ: Ցանկանում եմ, որ լինեք գարնան պես միշտ լուսավոր ու կենսատու, հաջողակ, առողջ և երջանիկ»:

Նմանատիպ նյութեր