211652_close_icon
views-count4777 դիտում article-date 15:49 07-04-2014

Կոտայքի մարզում հայտնաբերվել է տևական ժամանակ որպես անհայտ կորած 70-ամյա ծերունու դին

Այսօր՝ ապրիլի 7-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Գառնիի բաժանմունք, որ Գառնի գյուղից 20 կմ հեռավորության վրա գտնվող «Պաթար» կոչվող վայրում մահացած մարդ կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Գառնիի բաժնի օպերատիվ խումբը՝ Գառնիի ոստիկանապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ոստիկանները դիմել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատին, և ժամանած հրշեջները նշված վայրից դուրս են բերել մահացածի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 70-ամյա Վրեժ Խաչատրյանն էր, ով տևական ժամանակ է՝ որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Աբովյանի բաժնի կողմից, իսկ ծերունուն հայտնաբերել են նշված հատվածում բանջար հավաքող քաղաքացիները: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Նմանատիպ նյութեր