11404 դիտում
10:06 08-04-2014
Արթիկ քաղաքում 24–ամյա վարորդը BMW-ով բախվել է 24–ամյա վարորդի Opel-ին. վեջինիս 24-ամյա ուղևորը տեղում մահացել է
Այսօր՝ ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Բաղրամյան 15ա շենքի մոտ բախվել են տեղի բնակիչներ, 24-ամյա Արթուր Սահակյանի վարած Opel Vectra մակնիշի 91QQ 060 համարանիշի և 24-ամյա Արման Վարդանյանի վարած BMW մակնիշի 34 OM 450 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր Արթիկի բնակիչ, 24-ամյա Կարապետ Ղրաթյանը տեղում մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով իր ավտոմեքենայով վազանցի ժամանակ բախվել է Opel-ին:
Փաստի առթիվ ոտիկանության քննչական գլխավոր վարչության, Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում է եղել նաև Շիրակի մարզի դատախազը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+