211652_close_icon
views-count1983 դիտում article-date 12:43 08-04-2014

ԵԽԽՎ-ն ընդունեց Քեսաբի դեպքերը դատապարտող հայտարարությունը. Panorama.am

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը՝ ի դեմս Արփինե Հովհաննիսյանի, նախաձեռնել էին Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գրավոր հայտարարության տեքստ, որով դատապարտվում էր Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ուեցած ահաբեկչական հարձակումը։ Ինչպես հայտնում է Ստրասբուրգում [url=http://www.panorama.am/am/politics/2014/04/08/pace-qesab/]Panorama.am[/url]-ի թղթակիցը, գրավոր հայտարարությունն անվանվեց «Քեսաբ Դատապարտելով ահաբեկչական հարձակումը Սիրիայի քաղաքացիների վրա»։ Հայտարարության տակ ստորագրած ԵԽԽՎ պատգամավորներն իրենց լուրջ մտահոգությունն են արտահայտում վերջերս Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Քեսաբում իրավիճակի սրման շուրջ, որը հիմնականում բնակեցված է հայերով։ «Վերջին հարձակումը կատարվել է Ալ-Քաիդայի ահաբեկչական խմբերի կողմից՝ Թուրքիայի տարածքից։ Դաժան գործողությունների արդյունքում, որոնք հիմնականում ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, տեղի ունեցավ բնակիչների տեղահանում։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները և մեծ վնաս պատճառել բնակիչների սեփականությանը։ Սա շարունակվող մարդասիրական ճգնաժամ է։ Հաշվի առնելով էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ հայերի, պաշտպանության հրատապությունը Սիրիայում զինված հակամարտության պայմաններում, մենք խստորեն դատապարտում և համարում ենք անընդունելի նմանատիպ ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ անկախ էթնիկ և կրոնական ինքնությունից։ Մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկիչների կողմից իր տարածքի օգտագործումը և հետաքննել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբերին»։ Մանրամասները՝ [url=http://www.panorama.am/am/politics/2014/04/08/pace-qesab/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր