211652_close_icon
views-count4823 դիտում article-date 19:44 08-04-2014

18-ամյա աղջնակը ծանոթին մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ

18-ամյա Արևիկ Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում կատարել է սուտ մատնություն, գիտակցաբար տրամադրել է կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իր ծանոթ, համաքաղաքացի Գևորգ Սահաբալյանը Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի «ԷՍ ՎԵ» հյուրանոցային համալիրում բռնություն գործադրելով, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Գործը քննվելու է Բերդի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական քննությունը նշանակվել է ապրիլի 9-ին:

Նմանատիպ նյութեր