2936 դիտում
17:14 09-12-2015
25-ամjա Շուշանը սիրեկանին կասկածելով իրեն դավաճանելու մեջ՝ խանդի հողի վրա նրան մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ
25-ամյա Շուշան Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախազգուշացված լինելով հանցագործության մասին, սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին ու գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, արտաամուսնական կապերի մեջ գտնվող ընկերոջը՝ Գևորգ Պետրոսյանին խանդելու և իրեն դավաճանելու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում գրավոր հաղորդում է տվել այն մասին, թե, իբր, Գևորգ Պետրոսյանն առաջարկել է իր հետ ունենալ սեռական հարաբերություն, սակայն մերժում ստանալուց հետո, նա բռնաբարել՝ իր կամքին հակառակ իր հետ ունեցել է սեռական հարաբերություն:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
3339 դիտում
14:52 15-04-2016
16-ամյա երեւանաբնակ աղջնակը ծանոթից վրեժխնդիր լինելու համար նրան մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ
Այս բաժնից
745 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
769 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»