211652_close_icon
views-count1766 դիտում article-date 11:40 09-04-2014

Գաբրիել Գարսիա Մարկեսը դուրս է գրվել կլինիկայից

Հանրաճանաչ կոլումբիացի գրող, գրականության գծով Նոբելյան դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը դուրս է գրվել Մեխիկոյի կլինիկայից, որտեղ նա հոսպիտալացվել էր մարտի 31֊ին, հայտնում է BBC-ն: 87-ամյա գրողը հոսպիտալացվել էր ոչ ծանր ինֆարկտի և միզուղիների բորբոքման համախտանիշներով։ Բուժհիմնարկի ներկայացուցիչը հայտնել է, որ Մարկեսն առաջվա պես իրեն լավ չի զգում և դա գրողի զառամյալ տարիքով է պայմանավորված։ «Նա բուժումը տանը կշարունակի»,֊ հավելել է նա։ Նշենք, որ Մարկեսը վերջին 30 տարիներին բնակվում է Մեքսիկայում և այդ ընթացքում հանրության առջև շատ հազվադեպ է հայտնվել։

Նմանատիպ նյութեր