211652_close_icon
views-count1276 դիտում article-date 19:46 09-04-2014

Ֆրանսիայի նախագահն արգելել է նախարարներին խորհրդակցությունների ժամանակ օգտվել բջջային հեռախոսներից

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արգելել է նախարարներին խորհրդակցությունների ժամանակ օգտագործել բջջային հեռախոսներ, որպեսզի նրանք լսեն միմյանց, գրում է The Guardian-ը: Նախարարները այժմ ստիպված կլինեն ամեն շաբաթ տեղի ունեցող խորհրդակցությունների ժամանակ իրենց բջջայինները թողնել գրասենյակների դռներից այն կողմ: «Որպեսզի մենք կենտրոնանք այն բանի վրաը որը պարտավոր ենք կատարել, նախագահը որոշում է ընդունել արգելել բջջային հեռախոսներ պահել: Այժմ ամեն մեկըս պարտավորվում ենք խոսելև լսել, թե ինչ են խոսում ուրիշները».- հայտնել է կառավարության մամուլի խոսնակ Ստեֆան Լե Ֆոլը:

Նմանատիպ նյութեր