211652_close_icon
views-count2162 դիտում article-date 22:54 09-04-2014

Նոր հեռանկարներ ախտորոշման ասպարեզում. Քուշկյանի հրավերով Ստեփանակերտում էր Վալենտին Դզյուբանը

Հաշվի առնելով համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությունների կարևորությունը բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման հարցում, ինչպես նաև Արցախում համակարգչային տոմոգրաֆիկ ծառայության զարգացման նպատակով` ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրավերով Ստեփանակերտում էր Բելառուսի ազգային ուռուցքաբանության կենտրոնի ճառագայթաբանության ծառայության ղեկավար Վալենտին Դզյուբանը: Սա նրա թվով երկրորդ այցն էր Արցախ: Այցի նպատակը դասընթացների անցկացումն էր, որոնք ձեռք բերված գիտելիքների խորացմանն են միտված: Այս օրերի ընթացքում նա արցախյան իր գործընկերներին ուսուցանել համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությունների հմտությունները, ծանոթացրել ժամանակակից մոտեցումներին: Սակայն համագործակցությունը մեկ այցով չի սահմանափակվում, արցախցի գործըկերները նրա հետ մշտական կապի մեջ կլինեն, արդեն օնլայն տարբերակով: Վալենտին Դզյուբանը իր գոհունակությունն է հայտնել կոլեգաների հետ համագործակցությունից:

Նմանատիպ նյութեր