211652_close_icon
views-count6297 դիտում article-date 00:49 10-04-2014

Ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ Toyota-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե հատվածին. կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 36-ամյա Բաբկեն Գաբրիելյանը վարելով Toyota մակնիշի 60 CC 055 համարանիշի ավտոմեքենան, Հերացի թունելից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհահատվածում, Ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ բախվել է բաժանարար գոտու բետոնե հատվածին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Բ. Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից էլ՝ Մալաթիա բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ աշխատակիցները, ինչ որ անձինք ավտոմեքենայի վրայից հանեցին համարանիշները, սակայն Ա. Արշակյանի հանձնարարականով համարանիշները տեղադրեցին ավտոմեքենայի վրա: Վթարի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանը: Տեղում էր նաև նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր