1799 դիտում
09:19 10-04-2014
Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրելով՝ պարտադիր չէ, որ ընտրի իր իրավահաջորդին. 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է. «Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը մերժում է տեսակետը, որ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրելով՝ ընտրելու է իր իրավահաջորդին: «Հիմա գործընթացներն այնքան արագ են զարգանում ու ծավալվում, ու երևի այդ քաղաքագետները միջազգային գործընթացներին լավ չեն հետևում։ Այո, ՀՀ-ում ամեն ինչ շատ ծանրաշարժ և իներցիոն է, բայց այստեղ էլ է ամեն ինչ փոխվում։ Օրինակ Սլովակիայում 2 շաբաթ առաջ ընտրվեց նախագահ, հավաքեց 60% ձայն մի մարդ, ով 6-7 ամիս առաջ բնությանն անհայտ թռչուն էր։
Բայց համաշխարհային որոշ ուժեր այնպիսի վարպետությամբ զարգացրին նրա կերպարը, որ երկրի գործող վարչապետը, ով շատ հեղինակավոր թեկնածու էր, պարտվեց նախագահական ընտրություններում։ Այսինքն այնպիսի գործընթացներ են զարգանում միջազգային քաղաքական ասպարեզում, որ ես չեմ զարմանա, որ 2018-ին ներդրվի մի անձ, ով, ի զարմանս բոլորի, կհավաքի 60% և կդառնա նախագահ։ Էլ ուր մնաց, թե հիմա նշանակվող վարչապետը դառնա նախագահ»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
10156 դիտում
21:27 17-10-2020
Սենոր Հասրաթյան. Ընտրելով պատերազմի այս տարբերակը՝ Անկարան Բաքվին կանգնեցրել է ծանր կացության առջև. Armlur.am
Այս բաժնից
1228 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1051 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
865 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել