211652_close_icon
views-count13819 դիտում article-date 15:08 26-11-2018

Եկեք մենք էլ կատարենք մեր քայլը՝ սատարելով հեղափոխությանը ընտրելով «Իմ քայլը» դաշինքից 3-րդ համարին՝ Վարդենիսից առաջադրված պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանին

Հարգելի Վարդենիսցիներ և հարազատներ, ինչպես գիտեք այսօրվանից մենարկում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները, որը Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության ինստիտուցիոնալ և տրամաբանական շարունակությունը և ավարտը պետք է ազդարարի։ Անկեղծորեն ասեմ, որ այս ընտրությունը խիստ կարևոր է հասարակության համար, քանզի ի վերջո մենք կունենանք լեգիտիմ ու բացարձակ ժողովրդի վստահության քվեով ընտրված Ազգային Ժողով։ Հարգելի Վարդենիսցիներ տեղեկացնում եմ նաև, որ ԱԺ ընտրություններին ես և «ՎԱՐԴԵՆԻՍ» հայրենակցական միությունը, ամբողջ թիմով, սատարելու ենք «Իմ քայլը» դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված Թագուհի Թովմասյանին, քանզի Թագուհին ունի բազմամյա լրագրողական աշխատանքային մեծ փորձ, տեղյակ է մեր երկրի ու մեր հարազատ մարզի բոլոր խնդիրներից, միշտ բարձրաձայնել է կարևորագույն և հրատապ խնդիրների մասին և ունի հաստատակամություն։ Թագուհի Թովմասյանը «Իմ Քայլը» դաշինքի համամասնական ցուցակի 68-րդ համարն է և Վարդենիսում ու ամբողջ Գեղարքունիքի մարզում նաև վարկանիշային ընտրակարգով պատգամավորի թեկնածու է։ Ուստի եկեք մենք էլ կատարենք մեր քայլը՝ սատարելով հեղափոխությանը ընտրելով «Իմ քայլը» դաշինքից 3-րդ համարին՝ Վարդենիսից առաջադրված պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանին։

Նմանատիպ նյութեր