211652_close_icon
views-count10129 դիտում article-date 12:21 10-04-2014

Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ՝ Հրազդանի կիրճում, փրկարարները պատգարակով բժիշկներին են հանձնել դանակահարված երիտասարդի

Այսօր՝ ապրիլի10-ին՝ ժամը 09:30 սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճում դանակահարված քաղաքացի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր ձորում դանակահարված վիճակում հայտնաբերել են Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ, սակայն ժամանակավորապես Արմավիրի մարզում բնակվող 28-ամյա Վարդան Սարգսյանին, ում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները մոտ 1կմ պատգարակով ձորից բարձրացրեցին Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ, որտեղից էլ օպերատիվորեն ժամանած Երևանի շտապ օգնության բրիգադը նրան տեղափոխեց թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ դանակահարվածը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, իսկ նրա մարմնի վրա կան բազմաթիվ սպիներ և դաջվածքներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր