1684 դիտում
15:42 10-04-2014
Քեսաբում լսվում են մարդասպանների քրքիջները, «ալլահ աքբար»-ները. պատմում են Թուրքիա գաղթած սիրիահայերը. Ermenihaber.am
Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն»-ը (ՄԻՄ) Քեսաբում և շրջակա գյուղերում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին զեկույց է պատրաստել, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1580]Ermenihaber.am[/url] կայքը: Զեկույցում տեղ են գտել Թուրքիային սահմանամերձ սիրիական բնակավայրերից Թուրքիա ներգաղթած ականատես հայերի վկայությունները: ՄԻՄ-ի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ներգաղթյալ սիրիահայերի հետ և նրանցից տեղեկացել կատարված դեպքերի որոշակի մանրամասների մասին:
Այս մասին հայտնող թուրքական «Օդա TV» լրատվական կայքը նշում է, որ սիրիահայերի պատմածները զարհուրելի են և խիստ մտահոգիչ: Նրանցից մեկը չի ցանկացել, որ իր անունը նշվի զեկույցում, բայց հանգամանորեն պատմել է ողջ եղելությունը:
Տարեց հայ
- Մարտի 21-22-ին մեր գառներին էի արածեցնում սարերում` բանից անտեղյակ: Եկա տուն, տեսա դռները բաց են, իսկ տանեցիները չկան: Ձայն տվեցի, բղավեցի: Մոտեցան ինչ-որ մորուքավոր մարդիկ: Ինձ հետ թուրքերեն և արաբերեն էին խոսում: Հորդորեցին չվախենալ: Ասացին, որ նրանց ապահով վայր են տեղափոխել: Իսկ ինձ ասացին` դու այստեղ մնա: Ուտելու բան բերեցին: Ես և մնացած մյուս ծեր մարդիկս զենքի ձայներից վախենում էինք ու չէինք կարողանում քնել: Գիշերը մորուքավոր այդ մարդիկ եկան ու մեզ տարան մարդաշատ մի տեղ: Մեզ մեր տներից բռնությամբ հանած այդ մորուքավոր հրոսակները թալանեցին մեր տները: Նրանք հագնված էին չեչենի, դաղստանցու, լիբիացու, սուդանցու պես: Խոսում էին արաբերեն, թուրքերեն և անգլերեն: Մեզ հետ վատ չէին վարվում, իսկ ահա ալևիների պարագայում այդպես չէին: Նրանց մորթել, սպանել էին:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1580]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2221 դիտում
18:08 14-04-2014
Թութակն «Ալլահ աքբար» է կանչում. տեսանյութ
7423 դիտում
19:20 25-07-2017
Իսպանիայում տղամարդը, «Ալլահ աքբար» բացականչելով, դանակով հարձակվել է ոստիկանների վրա
Այս բաժնից
478 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
496 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար