4632 դիտում
15:36 10-04-2014
ՀՀ նախագահը համոզված է. մեկ մարդ երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Այս մասին Հանրապետության ղեկավարը հայտարարել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: «Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այս պահին շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Եվ որպես այս ճանապարհով շարժվելու սկիզբ, ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով: Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,-նշել է ՀՀ նախագահը:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետական կուսակցության առաքելությանն ապագայում' Սերժ Սարգսյանը նշել է. «Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում: Համենայն դեպս, մենք վստահորեն այդ ճանապարհով ենք գնալու: Ես սա ասում եմ, քանի որ գիտակցում եմ Սահմանադրության դերն ու ժողովրդավարական ավանդույթների կարևորությունը մեր երկրի համար, դա շատ ավելի կարևոր է, քան հնարավոր բոլոր վայ-շահարկումները, որոնք պարզապես թեթևամտության ժանրից են: Եվ ես սա ասում եմ այսօր՝ որպես սահմանադրական բարեփոխումների գործընթացի իրականացման ազատության երաշխիք ու նաև ազատ գործելու երաշխիք ձեզ համար»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Արդարադատության նախարարության կայքում տեղադրվել է ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակի մասին [url=https://shamshyan.com/hy/article/1404101304266/]հաղորդագրությունը[/url]:
Նմանատիպ նյութեր
6085 դիտում
19:34 29-11-2015
Ջուրը չի կարելի եռացնել մեկ անգամից ավելի. Ուսումնասիրություն
3147 դիտում
10:50 16-02-2017
Մարդը կարող է 5 տարվա ընթացքում 3 անգամ երևալ խորհրդարանում, բայց հավակնի մանդատի ևս 5 տարով. «Առավոտ»
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին