211652_close_icon
views-count2528 դիտում article-date 08:35 18-03-2014

Ձայնագրվե՞լ է Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը. Ժողովուրդ

«Դեռևս 2013 թվականի մարտին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Ժառանգություն» կուսակցութայն ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեցին միմյանց: «Ժառանգության» ղեկավար Ր. Հովհաննիսյանը դուրս գալով «առյուծների վանդակից» հայտարարեց, թե իր համար անակնկալ չէր Գ. Ծառուկյանիհայտարարությունը, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում ընդդիմություն դառնալ, ինչին ի պատասխան` ԲՀԿ գրասենյակը հայտարարություն տարածեց, թե Ր. Հովհաննիսյանը թերի և ոչ ստույգ մեջբերումներ է կատարել առանձնազրույցից: Սրան հետևեց «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի խոսքը, թե «պարոն Ծառուկյանի հետ հանդիպման գնացող ցանկացած մեկը պետք է պատրաստ լինի, որ իրեն գաղտնի ձայնագրում են, ցավալի է, իհարկե, որ իրենք խոստովանում են, որ նման բան կա»: Ահա՝ ուղիղ մեկ տարի անց՝ մարտի 14-ին, նույն գործիչները կրկին հանդիպեցին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե Ր. Հովհաննիսյանը մտավախություն չունի՞, որ Ծառուկյանն իր սովորության համաձայն կարող է գաղտնի ձայնագրած լինել առանձնազրույցը, ԺԿ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ոչ, ոչ մի մտահոգություն չի եղել, ու կարծում եմ, որ անցած անգամ պարզաբանվել է»,-գրում է «Ժողովուրդը» օրաթերթը:

Նմանատիպ նյութեր