211652_close_icon
views-count4635 դիտում article-date 12:20 11-04-2014

Գերությունից վերադարձած Արսենի հարազատները թեև շատ ուրախ են, բայց դեռ հարսանիք անելու մտադրություն չունեն

Ադրբեջանում մարտի 7-ին գերի ընկած եւ ապրիլի 10-ին վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանի հարազատները թեեւ շատ ուրախ են, բայց դեռ հարսանիք անելու մտադրություն չունեն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսեն Խոջոյանի հորեղբոր որդին` Արմեն Խոջոյանը: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Արսենը մինչեւ գերի ընկնելը սիրած աղջիկ ունի: Հորեղբոր որդու խոսքով՝ դեռեւս հարսանիքը չպլանավորելու պատճառներից մեկն էլ ֆինանսական խնդիրն է: «Դեռ շատ հարցեր կան: Տեսնենք: Եթե անկեղծ՝ այդ հարցով դեռ չենք էլ խոսել»,- ասաց Արմենը եւ ավելացրեց, որ Արսենի պատմելով՝ իրեն գերության ընթացքում բռնության չեն ենթարկել: Իսկ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբոնյանն ավելացրեց, որ եթե հարսանիք անեն, լրագրողների էլ են հրավիրելու: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թովուզի շրջանում ձերբակալված հայ երիտասարդը Արսեն Խոջոյանն է, ով մինչեւ այդ Ադրբեջանից վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի եղբոր թոռն է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հեղինե Խոջոյանը: Նա պատմել էր, որ Արսենը Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ է: «Սոցիալապես անապահով ընտանիք են: Եթե չեմ սխալվում, 9 երեխա են: Ի՞նչ փորձանքի մեջ հայտնվեցին, ի՞նչ պետք է անեն»,- ասաց Հեղինե Խոջոյանը: Տեղեկացրել էինք նաեւ, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել: Այս մասին հայտնել էր ադրբեջանական haqqin.az պորտալը:

Նմանատիպ նյութեր