211652_close_icon
views-count5110 դիտում article-date 11:40 28-07-2015

24-ամյա Արսենի փորձությունները գերությունից հետո էլ են շարունակվում․նախ՝ կորցրեց առողջությունը, ընկերուհուն, իսկ հիմա էլ՝ աշխատանքը

Նախորդ տարվա մարտի 7-ին Ադրբեջանում գերի ընկած եւ ապրիլի 10-ին հայկական կողմին վերադարձված 24-ամյա Արսեն Խոջոյանին դեռ չի հաջողվում ապաքինվել։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը` տիկին Սվետան: Նա նշեց, որ դեռ որդին հիվանդանոցում է եւ պարբերաբար բուժում է ստանում, բայց, ցավոք սրտի, չի հաջողվում լիովին ապաքինվել։ Ավելին՝ Արսենը անգամ այդ վիճակիում ուրիշի անասուններն է պահել, բայց կենդանիների հետ շփումը նրա վրա բացասական է ազդել եւ նա ստիպված է եղել այդ աշխատանքն էլ թողել։ «Արսենը մեր միակ կերակրողն էր, բայց հիմա ոչ առողջություն ունի, ոչ էլ աշխատելու կարողություն։ Շատ դժվար է, շատ»;- ավելացրեց տիկին Սվետան։ Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Ա. Խոջոյանը պարբերաբար բուժօգնություն է ստանում Երևանում: Մինչեւ այդ էլ Արսենի մայրը մեզ հետ զրույցում ասել էր, որ թեեւ որդին գերությունից ազատվել է, բայց փորձություններից չի ազատվում: Նախ՝ նրա ընկերուհին էր նրան լքել։ Բացի այդ, մոր խոսքով, որդու ամբողջ մարմնի վրա վերքի տեսքով բշտիկներ են տարածվում, ինչի հետեւանքով 1 ամիս հիվանդանոցում բուժում էր ստացել: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Արսեն Խոջոյանի առողջականն օր-օրի վատանում է: Հարազատները կասկածներ ունեին, որ գերության ընթացքում նրան էլ են դիզվառելիք ներարկել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա հորաքույրը՝ Հեղինե Խոջոյանը: Նա նշել էր, որ տղայի ոտքերը շատ դժվարությամբ են գործում: «Ոտքերը քաշվում են, ինքը շատ թույլ է, ուռչում է, շնչառությունը չի բավականացնում, քթից արյուն է գալիս: Կասկածներ ունենք, որ նրան էլ են դիզվառելիք ներարկել»,- ասել էր Հեղինե Խոջոյանը:

Նմանատիպ նյութեր