1466 դիտում
14:25 11-04-2014
Ցրտահարության հետ կապված գարնանացան գարու սերմացուն 200 դրամի փոխարեն գյուղացիներին կվաճառվի 130 դրամով. ՀՀ գյուղնախարարություն
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարությունից տուժած համայնքների վնասը փոխհատուցելու մասին ՀՀ կառավարության որոշման իրականացման հարցը:
Ներկայացնելով որոշմամբ սահմանված միջոցառումները, օգնության ձևերն ու դրանց հատկացման կարգը, նախարարի պաշտոնակատարն առաջնահերթ է համարել սերմերով ապահովվածության գործընթացի արագացումը:
Հանձնարարվել է շուտափույթ ավարտել սերմերի գների հնարավոր իջեցման մասին պայմանավորվածությունները ներկրողների հետ, հստակեցնել սերմերի պահանջարկի վերջնական ծավալներն ու ապահովել դրանց ձեռքբերման աշխատանքները:
1. Նշված բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն մինչև ապրիլի 15-ը, երբ պարտադիր պետք է սկսվի բաշխման գործընթացը:
2. Բաշխման գործընթացին ակտիվորեն ներգրավել ԳԱՄԿ-երի աշխատակիցներին:
3. Գյուղացիական տնտեսություններին անհապաղ տեղեկացնել, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվել է 130 դրամի:
4. Ապահովել բաշխման գործընթացի թափանցիկությունը լրատվամիջոցների և շահառուների համար:
Օրակարգային երկրորդ հարցը կարտոֆիլի և լոլիկի ցեցի դեմ օգտագործվող ֆերոմոնային թակարդների ձեռքբերման և բաշխման, ինչպես նաև խաղողի ֆիլոքսերայի դեմ տարվող պայքարի միջոցառումների իրականացման մասին էր: Նշված աշխատանքների արագացման համար, նախարարի պաշտոնակատարը հանձնարարականներ տվեց պատասխանատուներին և ծառայությունների ղեկավարներին:
Նմանատիպ նյութեր
1549 դիտում
13:11 14-04-2014
Ապրիլի 15-ից մարզերում կսկսվեն գարնանացան գարու բաշխման աշխատանքները. Գյուղնախարարություն
1471 դիտում
20:34 24-03-2015
Հերհերի համայնքին հատկացվել է 5տ. գարնանացան գարու սերմացու
4776 դիտում
15:12 30-03-2018
Պետական օժանդակության ծրագրերով հանրապետություն է ներկրվել գարնանացան գարու հերթական խմբաքանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան