211652_close_icon
views-count1474 դիտում article-date 20:34 24-03-2015

Հերհերի համայնքին հատկացվել է 5տ. գարնանացան գարու սերմացու

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկա է եղել Հերհերի համայնքապետ Անդրանիկ Աբրահամյանի 2014 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությանը, որը կայացել է համայնքապետարանի դահլիճում: Համայնքի ղեկավարը ներկայացրել է 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները և 2015 թվականին իրականացվելիք ծրագրերը: Քննարկման ժամանակ բարձրացվել է խմելու ջրագծի վերանորոգման, ոռոգման ջրագծի երկարացման, ճանապարհի ասֆալտապատման և գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցերը: Խոսվել է նաև միջհամայնքային ճանապարհի որոշ հատվածներում քարաթափման վտանգի և ոչ որակյալ ինտերնետ կապի մասին: Նշվեց, որ սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները և գարնանային ցանքս կատարելու համար մարզի հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրով Հերհերի համայնքին հատկացվել է 5տ գարնանացան գարու սերմացու:

Նմանատիպ նյութեր