211652_close_icon
views-count16759 դիտում article-date 23:12 11-04-2014

Խոշոր ավտովթար Եղվարդ-Աշտարակ ճանապարհին, բախվել են «08»-ն ու Opel-ը. կա 7 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են ՎԱԶ 2108 մակնիշի 20 ՏԼ 280 համարանիշի և Opel մակնիշի 34 NT 318 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Եղվարդի, մի մասը՝ Երևանի հիվանդանոցներ: Մինչ վթարի վայր կժամանեին Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատը վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել Եղվարդ քաղաքի մի քանի երիտասարդ բնակիչներ, ովքեր հենց իրենք էլ մի քանի վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մի քանի վիրավորների էլ տեղափոխել է օպերատիվ վթարի վայր ժամանած Եղվարդի հիվանդանոցի բուժանձնակազմը: Վթարի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ Սարգիս Դադոյանը: Վիրավորների վիճակին տեղում ծանոթանալու նպատակով վթարի վայրից Եղվարդ քաղաքի հիվանդանոց մեկնեց ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սերյան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Opel-ի մեջից դուրս են բերվել և հիվանդանոց են տեղափոխվել Շուշանիկ և Լիլո Սեդրակյանները, Արթուր և Լոլո Թորոսյանները, Սամվել Սարգսյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդների, և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր