1426 դիտում
15:12 12-04-2014
Բարեգործական ցուցահանդես-վաճառք` Երևանի քաղաքապետարանում. ներկա է եղել նաև ՀՀ առաջին տիկինը. ֆոտոշարք
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-վաճառքի բացմանը։ Ցուցահանդես է այցելել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի և այլ հյուրերի ուղեկցությամբ շրջել ու ծանոթացել է ցուցադրվող և վաճառվող ապրանքներին, կատարել գնումներ։ «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Նատարյա Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին աջակցության համար։
Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում կարևորել է նման նախաձեռնությունները, ինչը, քաղաքապետի խոսքով, յուրովի մասնակցություն է Երևանի զարգացմանը, ինչպես նաև լրացուցիչ առիթ է բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելու։
Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին մասնակցել են 30 կազմակերպություններ և 20 դիվանագիտական ներկայացուցչություններ։ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված բարեգործական տոնավաճառում ցուցադրվել են կին գործարարների կազմակերպությունների արտադրանքներ ու կին ստեղծագործողների աշխատանքներ։ Տոնավաճառի ողջ հասույթը, ինչպես նաև սրահում հավաքվող հանգանակությամբ հավաքված գումարն ուղղվելու է Երևանի h. 71 և h. 130 մանկապարտեզների նորոգմանը, ինչպես նաև կհատկացվի սիրիահայ մի քանի ընտանիքների։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
727 դիտում
16:37 17-12-2014
«Մի փոքրիկ լույս մեր սրտերից» բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ Երևանի քաղաքապետարանում
5528 դիտում
11:28 11-05-2014
Երևանում տեղի կունենա «Իմ Հայաստանը» խորագրով նկարների բարեգործական ցուցահանդես-վաճառք
1291 դիտում
14:17 13-10-2014
Վրաստանի հայերի միությունը բարեգործական ցուցահանդես-վաճառք է կազմակերպել
Այս բաժնից
919 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
955 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի