211652_close_icon
views-count1285 դիտում article-date 14:17 13-10-2014

Վրաստանի հայերի միությունը բարեգործական ցուցահանդես-վաճառք է կազմակերպել

Հոկտեմբերի 11-ին Վրաստանի հայերի միությունը Սոֆիկո Չիաուրելիի հուշարձանի մոտ կազմակերպել էր «Անիկա» ասոցիացիայի սահմանափակ հնարավորություններն ունեցող մարդկանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, փոխանցում է Georgia Online-ը: Միջոցառմանը ներկա է գտնվել Վիրահայոց թեմի առաջնորդ, տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի Ազգային պաշտպանի ապարատի ներկայացուցիչ Նաթիա Պիրաշվիլին, Վրաստանում գործող ոչ կառավարական բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթն ամբողջությամբ փոխանցվել է «Անիկա» ասոցիացիային:

Նմանատիպ նյութեր