730 դիտում
16:37 17-12-2014
«Մի փոքրիկ լույս մեր սրտերից» բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ Երևանի քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդը «Ջի Էմ Ջի մեդիա գրուպի» հետ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպել են «Մի փոքրիկ լույս մեր սրտերից» խորագրով ամանորյա բարեգործական միջազգային ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում են հայաստանյան և միջազգային հասարակական կազմակերպություններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, անհատներ: Շուրջ 40 տաղավարներում ներկայացված են նաև ձեռքի աշխատանքներ: Ամանորին ընդառաջ կազմակերպված միջոցառման հիմնական նպատակը վաճառքից գոյացած հասույթով ՀՀ մարզերում բնակվող անապահով ընտանիքներին աջակցելն է: Աջակցություն կցուցաբերվի նաև սիրիահայերին, ովքեր, ի դեպ, նույնպես մասնակցում են ցուցահանդեսին:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են գտնվել և տաղավարներով շրջել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ԱԺ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը: Ողջունելով նմանօրինակ նախաձեռնությունները՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ քաղաքապետարանն առանձնահատուկ կարևորում է այն ծրագրերի իրագործումը, որոնք բարեգործական բնույթ են կրում, և մշտապես իր աջակցությունն է բերում:
«Ցուցահանդեսն իր տեսակի մեջ իսկապես հետաքրքիր է: Եվ այստեղ գնահատելի է այն կանանց դերը, ովքեր իրենց ձեռքի աշխատանքներով են օգնում աջակցության կարիք ունեցողերին»,-ընդգծել է քաղաքապետի տեղակալը:
Մարգարիտ Եսայանն իր հերթին նկատել է, որ քաղաքապետարանում կազմակերպվող բարեգործական տոնավաճառները վկայում են այն մասին, որ քաղաքապետարանի դռները միշտ բաց են բոլոր քաղաքացիների համար ու այն նաև յուրօրինակ տուն է դարձել ասես:
Ցուցահանդեսը կգործի դեկտեմբերի 17-ից 18-ը:
Նմանատիպ նյութեր
1426 դիտում
15:12 12-04-2014
Բարեգործական ցուցահանդես-վաճառք` Երևանի քաղաքապետարանում. ներկա է եղել նաև ՀՀ առաջին տիկինը. ֆոտոշարք
5528 դիտում
11:28 11-05-2014
Երևանում տեղի կունենա «Իմ Հայաստանը» խորագրով նկարների բարեգործական ցուցահանդես-վաճառք
1291 դիտում
14:17 13-10-2014
Վրաստանի հայերի միությունը բարեգործական ցուցահանդես-վաճառք է կազմակերպել
Այս բաժնից
553 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
829 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել