211652_close_icon
views-count1084 դիտում article-date 18:59 13-04-2014

«Լիվերպուլ»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին և բացեց չեմպիոնական հորիզոնները. տեսանյութ

Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության առանցքային հանդիպումներից մեկը կայացավ 34-րդ տուրում, որի շրջանակում միմյանց հետ հանդիպեցին չեմպիոնության համար պայքար մղող «Լիվերպուլ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ին: Հանդիպումը բավականին ակտիվ սկսեցին տանտերերը և արդեն 6-րդ րոպեին առաջ անցնան հաշվի մեջ: Աչքի ընկավ Ստերլինգը: Տանտերերը իրենց առավելությունը ամրապնդեցին 27-րդ րոպեին, երբ Շկրտելը երկրորդ գնդակը ուղարկեց «քաղաքայինների» դարպասը: Այդուհանդերձ «Մանչեսթեր Սիթի»-ն վայր չդրեց իր «զենքերը» և կարողացավ նախ 57-րդ րոպեին Դավիդ Սիլվայի շնորհիվ կրճատել հաշվի տարբերությունը, իսկ հինգ րոպե անց Գլեն Ջոնսոնի ինքնագոլի արդյունքում հավասարեցրել խաղի հաշիվը: 78-րդ րոպեին մերսիսայդյան ակումբին հաջողվեց կրկին առաջ անցնել հաշվի մեջ: Ֆելիպե Կոուտինյոյի հարվածից հետո Ջո Հարթը անզոր եղավ փրկել իր թրիմին գոլից: Խաղի մնացած ժամանակահատվածում Ռոջերսի սաները կարողացան պահպանել հաղթական հաշիվը: Այդպիսով «Լիվերպուլ»-ը 34 խաղից հետո վաստակեց 77 միավոր և մրցաշարային աղյուսակում շարունակում է ընթանալ առաջին տեղով: Ինչ վերաբերվում է «Մանչեսթեր Սիթի»-ին, ապա Պելեգրինիի սաները 32 խաղից հետո իրենց ակտիվում ունեն 70 միավոր և ընթանում են 3-րդ հորիզոնականով: «Լիվերպուլ» - «ՄանչեսթերՍիթի»` 3:2 Գոլեր` Ստերլինգ 6', Շկրտել 26' – Դավիդ Սիլվա 57', Ջոնսոն 62' (ինք)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր