211652_close_icon
views-count1565 դիտում article-date 20:35 13-04-2014

Կլիչկոն պահանջել է հրավիրել Գերագույն Ռադայի արտահերթ նիստ

ՈՒԴԱՐ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն պահանջել է ապրիլի 14-ին հրավիրել Գերագույն Ռադայի արտահերթ նիստ, Ուկրաինայում ռաջացած իրադրության մասին որոշում ընդունելու համար, հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը: «Անհրաժեշտ է անհապաղ հրավիրել արտահերթ նիստ և ընդունել խիստ որոշում, թե ինչպես իրադրությունը վերահսկենք:իրադրությունը չի կարգավորվում և սրանում է»,-հայտարարել է Կլիչկոն: Քաղաքական գործիչը նշել է, որ Ուկրաինային այսօր ոչնչացնում են:

Նմանատիպ նյութեր