211652_close_icon
views-count2641 դիտում article-date 10:59 15-04-2014

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը քննարկել է իշխող կուսակցության փոխնախագահի հետ

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն ապրիլի 14-ին Անկարայում հանդիպում է ունեցել երկրում իշխանության գլուխ կանգնած «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինի հետ, որի ընթացքում քննարկվել էր ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մամուլի ներկայացուցիչների համար փակ հանդիպումը տևել էր մոտ մեկ ժամ: Հանդիպման ընթացքում, ըստ դեսպան Ռիչարդոնեի, քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակը պահպանելու անհրաժեշտությունը: Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի համաձայն, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից անցյալ շաբաթ ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող 410 բանաձևը: Դեսպան Ռիչարդոնեն «լավ» է գնահատել Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահի հետ իր ունեցած հանդիպումը, որին մասնակցել է նաև կուսակցության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու նորանշանակ փոխնախագահ Յասին Աքթահը: [i]Ամերիկայի Ձայնի հայկական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր