211652_close_icon
views-count2526 դիտում article-date 17:59 03-09-2016

Պետք է հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը. Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը [url=http://www.derwesten.de/politik/bericht-regierung-distanziert-sich-von-armenien-resolution-id12157033.html]RTL [/url] հեռուստաալիքին հարցազրույց է տվել, որի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը հարգելու անհրաժեշտության մասին: «Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար Գերմանիայի կառավարությունը ոչ մի դեպքում չի չեղարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը: Ես ինքս Բունդեսթագի անդամ եմ և գիտեմ, որ Գերմանիայի կառավարությունը չի պատրաստվում բանաձևի վերաբերյալ հայտարարություն անել: Միայն ասեմ, որ անհրաժեշտ է հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը»,- ասել է Մերկելը հարցազրույցի ժամանակ:

Նմանատիպ նյութեր