1616 դիտում
13:10 11-04-2014
Ողջունում ենք ԱՄՆ Սենատի ԱԳ հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. Էդվարդ Նալբանդյան
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել՝ կապված նախօրեին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հետ: Հայտարարության մեջ ասվում է.
«Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը:
Բարձր ենք գնահատում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի՝ բանաձևը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը։
Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»:
Նմանատիպ նյութեր
3390 դիտում
16:31 14-10-2016
Է. Նալբանդյան. ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումը
2641 դիտում
10:59 15-04-2014
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը քննարկել է իշխող կուսակցության փոխնախագահի հետ
18346 դիտում
22:37 12-12-2019
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»