211652_close_icon
views-count2378 դիտում article-date 22:26 15-04-2014

Պաշտոնյաներն արտասանում են Սահյան. տեսանյութ

Նաիրի Սահյան. «Պապիս տաքացրած քարն եմ ուզում, նստեմ, տաքանամ»: Համո Սահյանի վերջին ժառանգի ասելիքը հոր տողերով է: Նաիրի Սահյանը զբոսնում է այն փողոցներով, որտեղ բանաստեղծ հոր հետ է քայլել ու կարոտը խեղդում է` հայրենի տան կարոտը: Կասյան 3. սիսիանցի բանաստեղծը 15 տարի այս շենքում է ապրել: Որ բնակարանում, այսօրվա բնակիչները չգիտեն: Հուշատախտակից բացի, Երևանում Սահյանի հիշատակը հավերժացնող այլ կոթող չկա: Հուշարձանի կառուցման որոշումը կա, տեղը նույնպես` Նալբանդյանի արձանի մոտ, բայց կառուցումը ձգձգվում է: Հոր հետ զրուցելու համար Նաիրի Սահյանը «Համո Սահյան հիմնադրամ» է գալիս: Ազգանունը ստիպում է զուսպ լինել, բիծ չլինի... Նաիրի Սահյանը խրատների պակաս չի զգացել` Համո Սահյանի որ բանաստեղծությունը կարդաս` ոտքից գլուխ խրատ է: Բայց Նաիրին հայրական 2 ապտակները չի մոռանում` երկուսն էլ տեղին էր: Մեկը վատ պահվածքի համար էր` դպրոցում: Մյուսը` ավանակին ծեծելու: Համո Սահյանի ձայնը նրա անվան հիմնադրամում է հնչում: Բանաստեղծի 25 տարվա ընկերը այստեղ է հավաքել, ինչ կարողացել է` ձայնագրությունները, ֆոտոները, ժողովածուները: Ամեն նկար մի պատմություն է: Մեծ մասը` Սիսիանում: Հենց այստեղ էլ` համագյուղացի ընկերոջ գրկում, բանաստեղծություններից մեկը հենց նրան ու կնոջն է նվիրել: Ձեռագիր տաբերակով: «Ինձ բացակա չդնեք»` 91-ին ասաց Համո Սահյանը քարափներին: ժողովածուն այդպես էլ վերնագրեց, բայց հրատարակումն այն ժամանակ արգելվեց: Հիմա գիրքը ընկերոջ ձեռքին է: Կարդում է այն տողերը, որոնք դուր չէին եկել 90-ականների սկզբի ղեկավարներին: Նաիրի Սահյանը խոստովանում է` հազար ու մի նախարարի դուռ է թակել, որ հիշեցնի` Սահյանի 100-ամյակն է: Հուշարձանը դեռ չկա, տարին սահյանական պետք է լինի: Ինչպես ինքն է ասում` դատարկ աթոռների է հանդիպել: Մինչև Նախագահին նամակ չգրեց, խնդիրը չլուծվեց: Սահյան 100. հուշ-երեկոյին քաղաքականություն չկա, պորտֆելների հարց` նույնպես: Պաշտոնյաները մեկ ժամով տրվել են զգացմունքներին: Արտասանում են` մտաբերելով հոգեհարազատ տողերը: Գլխավոր միջոցառմանը իր հյուրերին ողջունում է հեղինակը: Այսօր ու այստեղ ոչ ոք բացակա չստացավ: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26213]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր