983 դիտում
13:00 16-04-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ, որում ասվում է.
«Ոստիկանության հարգելի աշխատակիցներ, վետերան ոստիկաններ,
շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Կասկածից վեր է, որ մեզանից յուրաքանչյուրը, թեկուզ ոչ բարձրաձայն, բայց իր հոգու խորքում ամեն օր է գնահատում այն դժվարին ու պատասխանատու աշխատանքի արդյունքը, որ կատարվում է ձեր կողմից: Եվ դա պատահական չէ, քանզի դուք, ձեր անուրանալի ներդրումն ունենալով մեր պետականության կայացման գործում, այսօր էլ շարունակում եք նվիրումով ծառայել թե՛ պետությանը, և թե՛ մեր ժողովրդին:
Որպես Երևանի քաղաքապետ նաև վստահորեն կարող եմ ասել, որ Երևանն այսօր աշխարհի այն քիչ քաղաքներից մեկն է, որտեղ հասարակական կարգ ու կանոնը, հարմարավետությունն ու անվտանգությունը պահպանվում են բարձր մակարդակով: Թեկուզև այն, որ անգամ ուշ գիշերին մայրաքաղաքի փողոցներում զբոսնելն այսօր իսկապես անվտանգ է, արդեն իսկ լավագույնս փաստում է խոսքերիս ճշմարտացիությունը: Եվ դա, անշուշտ, ձեր քրտնաջան ու նվիրված աշխատանքի արդյունքն է, որը, համոզվա՛ծ եղեք, գնահատվում է բոլորիս կողմից:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ բարի ծառայություն, քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ՝ Երևանի քաղաքապետ»:
Նմանատիպ նյութեր
1213 դիտում
12:42 03-05-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
920 դիտում
12:00 08-05-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա կապակցությամբ
1666 դիտում
11:21 09-05-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
898 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան