211652_close_icon
views-count2322 դիտում article-date 23:25 16-04-2014

Արցախում ճանապարհները ոչ թե ասֆալտապատում, այլ քարապատում են.տեսանյութ

Անբարեկարգ, որոշ տեղերում անանցանելի ճանապարհները շուտով կմնան միայն խնապատցիների հիշողություններում: Խնապատի գյուղամիջյան գլխավոր ճանապարհի բարեկարգմանը ներգրավվել են եւ պետական, եւ մասնավոր հատվածները: Առայժմ գյուղից վեց մարդ է ներգրավված աշխատանքներում: Շուտով նրանց թիվը կկրկնապատկվի: Գյուղամիջյան 3 կիլոմետրանոց ճանապարհահատվածը կքարապատվի մեկուկես տարվա ընթացքում: Խնապատն, ի դեպ, Արցախում հերթական գյուղն է, որտեղ ճանապարհների բարեկարգման այս տարբերակն է կիրառվում: Մարտունու շրջանի մի շարք գյուղերում ասֆալտից ավելի էժան, բայց դիմացկուն քարապատ ճանապարհները հաջողությամբ ծառայում են արդեն տարիներ շարունակ: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26284]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր