Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին սպառնում է 10 տարվա ազատազրկում, եթե հաստատվի Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի կողմից առաջին նախագահական արշավի ժամանակ ֆինանսավորում ստանալու մեղադրանքը։ Գրում է Gardian-ը։
Դատավարությունը սկսվել է այսօր, և Նիկոլա Սարկոզին մեղադրվում է Լիբիայի բռնապետից անօրինական գումարներ ստանալու մեջ, որոնք նա օգտագործել է իր առաջին նախագահական արշավը ֆինանսավորելու համար 2007-ին։
Դատական գործընթացին նախորդել է տասնամյա հետաքննությունը, որը 2012 թվականին նախաձեռնել էր ֆրանսիական mediapart հրատարակչությունը։
Այն ժամանակվա հրապարակումներում ներկայացված էին փաստաթղթեր, որտեղ ասվում է, որ Քադաֆին համաձայնել է 50 մլն եվրո հատկացնել Սարկոզիի քարոզարշավը ֆինանսավորելու համար։ Սա Սարկոզիի դեմ 2012 թվականին Ելիսեյան պալատից հեռանալուց հետո արդեն երրորդ քրեական գործն է։