2282 դիտում
16:55 17-04-2014
ՔԿՀ-ն պարզաբանում է, թե ինչու Եզդի Ճակոյի քրոջ որդուն թույլ չի տալիս մասնակցել հոր հուղարկավորությանը
«Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանի գործը գտնվում է դատական փուլում, հետեւաբար մենք իրավասու չենք առանց դատարանի որոշման նրան թույլ տալ, որ մասնակցի հոր հուղարկավորությանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
«Երբ դատարանը թույլտվությունը կներկայացնի, այն ժամանակ էլ նրան թույլ կտանք մասնակցել հոր հուղարկավորությանը: Մինչեւ այս պահը դատարանը նման որոշում չի ներկայացրել»,-ասաց նա:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ «Բանդայի» գործով անցնող Եզդի Ճակոյի քրոջ որդու` Քյարամ Ամոյանի հայրը երեկ մահացել է, սակայն որդուն դեռ թույլ չեն տալիս մասնակցել հոր հոգեհանգստին ու հուղարկավորությանը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացել էր Քյարամ Ամոյանի հարազատներից: Հայրը որդու հետ կատարվածից հետո իրեն լավ չէր զգում: Շաբաթներ առաջ տեղափոխվել էր վերակենդանցման բաժանմունք, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Ավելի վաղ էլ [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել էր, որ Եզդի Ճակոյի քրոջ որդին` «Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանը, խելագարվել է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: «Իմ տունը քանդվեց: Ես մեռած եմ, թաղած չեմ: Արդեն ես էլ եմ խանգարվել: Էրեխուս անմեղ տեղը նստեցրին, բայց ես հիմա խնդրում եմ, որ նրա կյանքը փրկեն. թույլ տան, որ բուժվի»,-ասել էր Կարինե Ամոյանը: Նա նաեւ տեղեկացրել էր, որ իրենց փաստաբանը դատավորին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Քյարամ Ամոյանին տեղափոխեն հոգեբուժարան:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»