1948 դիտում
19:11 17-04-2014
Աշխարհում կա մոտ 5 մլն հեմոֆիլիայով հիվանդ, ՀՀ-ում` 300, ԼՂՀ-ում` 10
1989 թվականից Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ նշվում է Հեմոֆիլիայի միջազգային օրը:
Աշխարհում վիճակագրական տվյալների համաձայն 10000 մարդուց մեկը է տառապում հեմոֆիլիայով: Այսօր աշխարհում կա մոտ 5մլն հեմոֆիլիայով հիվանդ, ՀՀ-ում` 300, ԼՂՀ-ում` 10:
Հեմոֆիլիան գենետիկական ծանրագույն հիվանդություններից մեկն է: Բնորոշվում է արյան մեջ մակարդման VIII և IX գործոնների ժառանգական բացակայությամբ: Հիվանդությունը բնութագրվում է արյան մակարդման խանգարմամբ և արտահայտվում է տարբեր աստիճանի արյունահոսություններով և արյունազեղումներով հոդերում, մկաններում և ներքին օրգաններում: Կենսական կարևորություն ունեցող օրգաններում արյունազեղումները կարող են հանգեցնել հիվանդի մահվանը, իսկ հաճախակի հոդային արյունազեղումները բերում են դրանց անդառնալի քայքայմանը և վաղ հաշմանդամությանը: Ախտորոշման ժամանակակից հնարավորությունները թույլ են տալիս ախտորոշել հեմոֆիլիան դեռևս նորածնային շրջանում:
Հեմոֆիլիան ժառանգվում է X քրոմոսոմի հետ շղթայակցված: Գենետիկական մեխանիզմի հետևանքով այդ հիվանդությունը դրսևորվում է միայն տղամարդկանց մոտ: Հեմոֆիլիայի գենը կրողները կանայք են:
Հեմոֆիլային բուժումը իրականացվում է պետպատվերի շրջանակներում:
Բուժումը կատարվում է հակահեմոֆիլային խտանյութերի փոխներարկումով: Դրանք պատրաստվում են մարդկային արյան պլազմայից: ՀՀ-ում և ԼՂՀ-ում դոնորությունը չի ապահովվում պլազմայի անհրաժեշտ քանակությունը, որի պատճառով դեղորայքը գնվում է արտերկրից և անվճար տրամադրվում հիվանդներին: Պրոֆիլակտիկ բուժումը բավականին թանկ արժե, այդ իսկ պատճառով մեզ մոտ հակահեմոֆիլային խտանյութերը հիվանդներին տրամադրվում է միայն սուր արյունահոսությունների և բարդությունների դեպքում:
Նմանատիպ նյութեր
1998 դիտում
10:41 09-09-2014
Հոգեկան հիվանդ որդին դանակի 23 հարվածով սպանել է հոգեկան հիվանդ հորը. տեսանյութ
Այս բաժնից
955 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
805 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը
880 դիտում
11:15 11-01-2025
1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը հանձնվել է դատարան