47700 դիտում
20:00 31-07-2015
Արտակարգ դեպք Վանաձորում. հոգեկան հիվանդ մայրը հոգեկան հիվանդ տղայի հետ հարվածել են օպերլիազորի գլխին, նրան տապալել գետնին. 6 անգամ դատված որդին փորձել է խլել նրա ատրճանակը. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ուսանողական 4-րդ շենքի 31 բնակարանում կրակոցներ են հնչել և նշված բնակարանից 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանում են նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն նշված հասցե են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել նշված շենքի բնակիչ 31-ամյա Վլադիմիր Գրիգորյանը ձեռքերի դաստակները կտրած և ոտքի վնասվածքով և ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը:
Հարևանները ֆոտոլրագրողին ասում էին «Կեսօրին Վլադիմիրը իր ձեռքի դաստակները իր անչափահաս երեխաների ներկայությամբ կտրում է հետո երեխաներին ասում է, որ մամային ասեք, որ ես երակներս կտրել եմ թող գա դանակը տանի, վախվորած երեխաները մտնում են իրենց հարևանի տուն և կատարվածի մասին ասում հարևանին: Հարևանն էլ այդ մասին տեղեկացնում է Բազումի բաժնի օպերլիազոր Արման Ֆնդկյանին ու հայտնում, որ երեխաները վախվորած են: Օպերլիազորը մեկնում է նշված հասցե:
Հարևաններից մեկը ով չցանկացավ իր անունը հայտնել ֆոտոլրագրողին ասում էր «Երբ օպերլիազորը մտնում է դրանց տուն Վլադիմիրը մորը ասում է լոմով տալիս ես գլխին թող ընգնի զենքը խլենք գլխից գյուլենք, սակայն մայրը լոմի փոխարեն աթոռով թիկունքից հարվածում է օպերլիազորի գլխին և նրան տապալում են գետնին:
Բարեբախտաբար օպերլիազորը ճիշտ է կողմնորոշվում նախ 2 անգամ նախազգուշական կրակոց է արձակում, որից հետո կրակում է իր վրա հարձակվող մոր և որդու ուղղությամբ վնասելով տղայի ոտքը: Օպելիազորն ու Վլադիմիրը տեղափոխվում են հիվանդանոց:
Հարևանները զայրացած ու արդարացիորեն բարձրաձայնում էին ասելով «սաղ Կիրովականը գիտի որ մերն էլ, տղեն էլ հոգեկան խնդիրներ ունեն, տղեն հա պարկելա Փանոյանի անվան գժանոց ու 6 անգամ դատված ա եղել, լավ էր էտ օպերը ճիշտ կողմնորոշվեց թե չէ եթե զենքը խլեյին դրանք գիժ-գիժ կարողա մի քանի հոգու հրազենային վնասվածք պատճառեին:
Գ. Շամշյանի տեղեկություններով փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 316 հոդվածի հատկանիշներով:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
1959 դիտում
10:41 09-09-2014
Հոգեկան հիվանդ որդին դանակի 23 հարվածով սպանել է հոգեկան հիվանդ հորը. տեսանյութ
7132 դիտում
22:10 06-04-2020
ՌԴ Կազանում տղամարդը հարձակվել է 80-ամյա թոշակառու կնոջ վրա, տապալել գետնին և խլել սնունդով պայուսակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ