211652_close_icon
views-count1396 դիտում article-date 19:55 17-04-2014

ՄՄ-ին անդամակցելու փաստաթուղթը Հայաստանը կստորագրի ապրիլի 29-ին.azatutyun.am

Հայաստանը Մաքսային միությանը միանալու փաստաթուղթը կստորագրի ապրիլի 29-ին՝ Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովին: Այս մասին այսօր «[url=httphttp://www.azatutyun.am/media/video/25352878.html]Ազատություն TV[/url]»-ի հետ զրույցում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ դեռևս ավարտված չեն բացառությունների վերաբերյալ բանակցությունները, բայց դա չի խանգարում փաստաթղթերի ստորագրմանը: «Մենք հիմա բանակցում ենք թեմայի շուրջ, ստորագրման ժամկետը նշված է, և ապրիլի 28-ին բանակցությունների վերջնական արդյունքը կլինի, բայց չենք կարող ասել, որ կավարտվեն բանակցությունները»,- ասել է նախարարը՝ նշելով, որ դրանում զարմանալու որևէ բան չկա: Մանրամասները՝ [url=http://www.azatutyun.am/media/video/25352878.html]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր