211652_close_icon
views-count5151 դիտում article-date 16:44 01-08-2017

Թրամփը կստորագրի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին փաստաթուղթը. ԱՄՆ փոխնախագահ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ շաբաթում կստորագրի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ նոր փաստաթուղթը և որոշումը առաջիկայում կընդունի օրենսդիր ձև։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր կայաած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ և վարել արդյունավետ երկխոսություն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար ԴմիտրիՊեսկովը հայտարարել էր, որ Կրեմլին չի հուզում իր հարևան երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունները, Մոսկվան մտահոգվում է միայն, երբ ռազմական դաշինքները մոտեցվում են իր պետական սահմաններին։

Նմանատիպ նյութեր