211652_close_icon

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթը այս ամսվա վերջին պատրաստ կլինի. ՀԺ

views-count1927 դիտում article-date 10:40 26-06-2014
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու փաստաթուղթը այս ամսվա վերջին պատրաստ կլինի ստորագրելու համար: ՀՀ-ի, ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները պետք է որոշեն, թե երբ և որտեղ են այն ստորագրելու: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին: «Հիմա ստորագրման ենթակա փաստաթղթերը տպագրվում են: Չորս նախագահները պետք է համաձայնեցնեն իրենց օրակարգը և ժամանակ գտնեն դրանց ստորագրման համար»,-ասել է Սպասկին»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր