Թուրքիայում զորամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. 18 զինծառայող հոսպիտալացվել է. տեսանյութ
Թուրքիայի Չանաքալը նահանգի Գալիփոլի քաղաքում տեղակայված զորամասերից մեկում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Պայթյունի հետևանքով 18 զինծառայող մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոցը: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել նախօրեին զորավարժանքների ժամանակ հակատանկային արկի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով: