211652_close_icon
views-count5151 դիտում article-date 12:27 18-04-2014

«Եթե մի օր դու չցանկանաս որևէ մեկին լսել, զանգիր ինձ, ես խոստանում եմ լռել». Գաբրիել Գարսիա Մարկես

Այսօր` ապրիլի 18-ին, Մեքսիկայում 88 տարեկան հասակում մահացել է իսպանալեզու գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսը: 100 տարվա մենությունն ավարտված է: Ներկայացնում ենք մեծ վարպետի մեջբերումները, որոնք արժանի են հիշելու և դժվար թե երբևիցե մոռացվեն: 1. Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա: 2. Ես սիրում եմ քեզ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 3. Միայն այն, որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես դու ես դա ուզում, դեռ չի նշանակում, որ նա չի սիրում քեզ ամբողջ հոգով: 4. Իսկական ընկերը նա է, ով բռնում է ձեռքդ և զգում սիրտդ: 5. Մարդիկ սխալ են վարվում, երբ մտածում են, որ սկսում են չսիրել, երբ ծերանում են: Հակառակը` նրանք ծերանում են, որովհետև դադարում են սիրել: 6. Սխալվելը մարդկային հատկանիշ է, իսկ հատկությունը` գցել իր սխալն ուրիշի վրա` առավել հատուկ է մարդուն: 7. Միշտ ասա այն ինչ զգում ես և արա այն ինչ մտածում ես: 8. Սերը դա ոչ այլ ինչ է, քան ի ծնե տաղանդ: Կամ դու այն ունես ծնված օրվանից, կամ չես կարող սիրել երբեք: 9. Ես չգիտեմ որևէ մեկի, ով այս կամ այն չափով իրեն միայնակ չի զգում: 10. Հանգիստ ծերության գաղտնիքը կայանում է նրանում, որ այն առկա է, երբ դու դաշինք ես կնքել միայնության հետ: 11. Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է: 12. Գիտելիքներն ու իմաստությունն այցելում են մեզ այն ժամանակ, երբ դրանց կարիքն այլևս չունենք: 13. Դարձիր ավելի լավը և նախ ինքդ հասկացիր, թե ով ես դու, մինչև կհանդիպես մեկ ուրիշի և հույս կունենաս, որ նա քեզ կհասկանա: 14. Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց` պարզապես լինելով փոքր-ինչ ավելի զգույշ: 15. Ինչ-որ մեկին կարոտելու ամենավատ տարբերակն է` լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի: 16. Երբեք մի դադարեք ժպտալ, նույնիսկ, երբ տխուր եք, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեր ժպիտին: 17. Ամբողջ աշխարհի համար դու կարող ես լինել ընդամենը մեկ մարդ, բայց մեկ մարդու համար դու կարող ես լինել մի ամբողջ աշխարհ: 18. Մի վատնեք ժամանակն այն մարդու վրա, ով չի ցանկանում անցկացնել այն ձեզ հետ: 19. Ես այլևս երբեք չեմ սիրի: Դա նույնն է, որ միաժամանակ երկու հոգի ունենաս: 20. Մի լացիր, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ դա եղել է: 21. Այդքան ջանք մի գործադրիր. ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի: 22. Ես գլխարկներ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առջև դրանք չհանեմ: 23.. Գրականությունը մարդկանց ծաղրելու համար ստեղծված լավագույն զվարճանքն է։

Նմանատիպ նյութեր