211652_close_icon
views-count3363 դիտում article-date 13:53 06-03-2017

«Մենք Միացյալ Նահանգների վրա ազդում ենք այնպես, ինչպես նրանք կցանկանային ազդել մեզ վրա»․ Գաբրիել Գարսիա Մարկես

Ես ունեի կին և երկու փոքրիկ որդի: Ես աշխատում էի որպես գովազդային մենեջեր և խմբագրում էի կինոսցենարներ: Բայց գիրք գրելու համար պետք է հրաժարվել աշխատանքից: Ես գրավ դրեցի մեքենաս և գումարը տվեցի Մերսեդեսին: Ամեն օր նա համենայն դեպս բերում էր ինձ համար թուղթ, ծխախոտ, ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է աշխատանքի համար: Երբ գիրքն ավարտեցի, պարզվեց, որ մենք մսագործին պարտք էինք ահռելի գումար՝ 5000 պեսո: Շրջանում բամբասանքներ տարածվեցին, որ ես գրում եմ չափազանց կարևոր գիրք, և բոլոր վաճառողուհիները ուզում էին մասնակցել: Որպեսզի ուղարկեի տեքստը հրատարակչությանը, անհրաժեշտ էր 160 պեսո, սակայն մնացել էր ընդամենը 80: Այդ ժամանակ ես գրավ դրեցի Մերսեդեսի հարիչն ու մազերի չորանոցը: Այդ մասին իմանալով՝ նա ասաց. «Այդ էր պակաս՝ վեպդ վատը լիներ»։ ԱՄՆ-ը Լատինական Ամերիկայում ահռելի գումարներ է ներդնում, բայց նրանց մոտ չի ստացվում այն, ինչ մենք անում ենք առանց որևէ ցենտի: Մենք փոփոխում ենք նրանց լեզուն, երաժշտությունը, ուտելիքը, սերը, նրանց մտքերի ձև: Մենք Միացյալ Նահանգների վրա ազդում ենք այնպես, ինչպես նրանք կցանկանային ազդել մեզ վրա: Միակ բանը, որ կանայք չեն ներում, դավաճանությունն է: Եթե միանգամից սահմանես խաղի կանոնները, ինչպիսին էլ դրանք լինեն, կանայք սովորաբար կընդունեն: Բայց չեն տանում, երբ կանոնները խաղի ընթացքի հետ փոխվում են: Այդ դեպքերում նրանք դառնում են անխիղճ: Գաբրիել Գարսիա Մարկես

Նմանատիպ նյութեր