211652_close_icon
views-count1107 դիտում article-date 12:32 18-04-2014

Զինված հարձակում՝ Հարավային Սուդանի ՄԱԿ֊ի բազայի վրա․ զոհվել է 48 մարդ

Հարավային Սուդանի ՄԱԿ֊ի բազայի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով 10֊նյակ խաղաղ բնակիչներ են զոհվել։ Այս մասին հայտնում է BBC֊ն՝ հղում անելով ՄԱԿ֊ի հումանիտար օգնության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Թոբի Լանզերին։ Ջոնգլեյ նահանգի Բոռ քաղաքում տեղակայված ՄԱԿ֊ի բազան պատերազմից փրկված ավելի քան 5 հազար խաղաղ բնկիչների ապաստան է համարվում։ Ըստ ՄԱԿ֊ի ներկայացուցչի խոսքերի՝ հինգշաբթի առավոտյան շուրջ 350 երիտասարդներ միջնորդագրով եկել են բազայի դարպասների մոտ։ Նրանք դարպասից ներխուժել են ներս և կրակ արձակել։ ՄԱԿ֊ի խաղաղապահները նախազգուշական կրակոցներ են արձակել, սակայն հրաձգությունը դրանից հետո ավելի է ուժեղացել։

Նմանատիպ նյութեր